"Հիթ Ամառ" ակցիայի արդյունքում բացվել է ավելի քան 800 հաշիվ
29.08.2008
Հունիսի 16-ից օգոստոսի 16-ը տևած "Հիթ Ամառ" ակցիայի շրջանակներում խնայողական հաշիվ բացող քաղաքացիներին բանկն առաջին 6 ամսվա համար անվճար` առանց քարտային հաշվի ամսական սպասարկման վճարի հնարավորություն է ընձեռել ձեռք բերել VISA վարկային քարտ և դեպոզիտային պահատուփեր` 50% զեղչով:
"Հիթ Ամառ" ակցիայի շրջանակներում "Կոնվերս Բանկն" այս տարի արդեն երկրորդ անգամ է, ինչ բանկի աշխատակիցների համար կիրառում է խրախուսման համակարգ: Առաջին անգամ այն կիրառվել է "Զարթոնք" ավանդի ակցիայի ժամանակ, որի արդյունքում ներգրավվել է ավելի քան 2 միլիարդ դրամի ավանդ:
Հիշեցնենք, որ ներկայումս Բանկը ուսանողների համար անցկացնում է "Իմ HP ՆՈՈՒԹԲՈՒՔԸ" նոր ակցիան, որը բանկային հաշիվ բացող ուսանողներին հնարավորություն է ընձեռում ապառիկ ֆինանսավորման մատչելի պայմաններով "Յունիքոմփ" ընկերությունից ձեռք բերել նոութբուքեր: