Արմավիր քաղաքում բացվեց "Կոնվերս բանկի" մասնաճյուղի նոր մասնաշենքը
30.09.2008
Ժամանակակից ոճով և հարմարավետորեն վերակառուցված "Արմավիր" մասնաճյուղը հանրությանը կմատուցի ունիվերսալ բանկին հատուկ բանկային ծառայությունների ողջ փաթեթը:
Ինչպես նշեց բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանն այս մասնաճյուղի բացմամբ բանկը մեծ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության ֆինանսավորմանը: Հանրապետության բոլոր մարզերում բանկը սկսում է ագրոֆինանսավորման լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում գյուղացիներին ցածր տոկոսադրույքով վարկեր կտրվեն:
"Համոզված եմ, որ արմավիրցիները հնարավորություն կունենան օգտվելու մեր բանկի ծառայություններից` այդ թվում մատչելի պայմաններով տրվող ագրովարկավորմամբ նպաստելով սեփական բիզնեսի զարգացմանը",- ընդգծեց նա:
"Կոնվերս բանկ" ՓԲԸ ներկայումս ունի 25 մասնաճյուղ, որոնք սփռված են հանրապետության ողջ տարածքով մեկ: