Արգենտինահայ հայտնի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը` "Կոնվերս բանկում"
03.10.2008
Ողջունելով պատվավոր հյուրին` բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը ներկայացրեց բանկի առաքելությունն ու առաջիկա ծրագրերը` կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դերը: Բանկի ղեկավարության հետ կայացած մտերմիկ զրույցի ընթացքում հայտնի սպորտսմենն իր տպավորությունները կիսեց Հայրենիքի մասին: Ջերմ, անմիջական միջավայրում Դավիթ Նալբանդյանը շփվեց բանկի աշխատակիցների և հաճախորդների հետ` շտապելով կորտեր, ուր կայանալու է վարպետաց դասեր և ցուցադրական խաղ:
Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում ընթանում է "Ֆրութֆուլ Արմենիա" 4-րդ և "Հայագրոֆորում" 3-րդ համատեղ միջազգային համաժողովը, որի նախաձեռնողներից է Էդուարդո Էռնեկյանը, իսկ հովանավորներից "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն:
26-ամյա Նալբանդյանը Արգենտինայի թենիսի հավաքականի առաջատարն է, այժմ թենիսիստների համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը: Դավիթ Նալբանդյանը թենիսով սկսել է զբաղվել 5 տարեկանից մի կորտում, որը կառուցել էր իր հայ պապը: