Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Բացվեց "Արտաշատ" մասնաճյուղի նոր մասնաշենքը

07.10.2008

Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Կոնվերս Բանկ ՓԲԸ-ի Արտաշատ մասնաճյուղի նոր մասնաշենքի հանդիսավոր բացումը:
"Արտաշատ" մասնաճյուղը ևս նախորդների նման վերակառուցված է ժամանակակից ոճով և հաճախորդների համար հարմարավետ պայմաններով: Հատկանշական է, որ մասնաճյուղի բացման պատիվը /կարմիր ժապավենի կտրումը/ բանկի գործադիր տնօրենի հետ վերապահվեց նաև բանկի հավատարիմ հաճախորդներից մեկին` "Արտֆուդի" տնօրեն Սերգո Կարապետյանին:

Ինչպես նշեց բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը, Արտաշատում բարձրակարգ մասնաճյուղի բացմամբ բանկը վերահաստատում է իր քաղաքականությունը ողջ հանրապետությունով ընդլայնվելու ուղղությամբ: Նա տեղեկացրեց նաև, որ "Կոնվերս Բանկը" սկսել է ագրոֆինանսավորման լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում գյուղացիներին ցածր տոկոսադրույքով վարկեր են տրվում:

"Արտաշատ" մասնաճյուղը հանրությանը կմատուցի ունիվերսալ բանկին հատուկ բանկային ծառայությունների ողջ փաթեթը:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն ներկայումս ունի 25 մասնաճյուղ, որոնք սփռված են հանրապետության ողջ տարածքով մեկ:

← Վերադառնալ ցուցակին