Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" և ՎԶԵԲ-ն ստորագրեցին պայմանագիր

25.11.2008


"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ նոյեմբերի 25-ին ստորագրեցին պայմանագիր` 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային ծրագրի մասին:
Ինչպես հայտարարեց բանկի գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը` ստացվող վարկը նախատեսվում է ուղղորդել փոքր ու միջին գործարարության զարգացմանը:

"Վարկերը տրվելու են առանց աշխարհագրական սահմանափակումների` առևտրի, սպասարկումների, արդյունաբերության, գյուղմթերքի արտադրության, վերամշակման և այլ ոլորտներում աշխատող մանր և միջին ձեռնարկություններին և անհատ ձեռներեցներին:",- նշեց Արարատ Ղուկասյանը:

Վարկը տրվում է մինչև չորս տարի ժամկետով և շուկայական տոկոսադրույքներով:

ՎԶԵԲ ներկայացուցիչ Մայքլ Վայնշտեյնն իր հերթին կարևորեց "Կոնվերս բանկի" հետ վարկային ծրագրի իրականացումը` այն համարելով Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ միջազգային ֆինանսական կառույցների վստահության ևս մեկ երաշխիք:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկը" հանրապետության բոլոր մարզերում իրականացնում է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության, այդ թվում` գյուղատնտեսության բնագավառի ֆինանսավորում:

← Վերադառնալ ցուցակին