"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ին տրամադրվել է Money Gram համակարգի մասնակցություն
21.01.2009
"Կոնվերս բանկ" փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվել է Money Gram արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն: Այս որոշումը կայացվել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի դեկտեմբերի 2-ի նիստի ընթացքում:
Օգտվելով Money Gram միջազգային դրամական համակարգից` քաղաքացիները կարող են "Կոնվերս բանկի" ցանկացած մասնաճյուղից դրամական փոխանցումներ կատարել աշխարհի ամենատարբեր երկիրներ:
Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն ունի թղթակցային հարաբերությունների լայն ցանց, և մինչև Money Gram համակարգին միանալը` սպասարկում էր Contact, Migom, Blizko, InterExpress, Leader, Allure, Zolotaya Korona արագ փոխանցման համակարգերով: