Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" սկսում է "Զարթոնք" նոր ժամկետային ավանդի ակցիան

25.03.2009

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն մարտի 23-ից մինչև հունիսի 23-ը կազմակերպում է նոր տեսակ "Զարթոնք" ժամկետային ավանդի ընդունման ակցիա: Ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով: Նվազագույն գումարը` 150 հազար ՀՀ դրամ, կամ 500 ԱՄՆ դոլար, ժամկետը` 6 ամիս, մեկ տարի: Տոկոսադրույքը. ՀՀ դրամով 6 ամիսը` 10 տոկոս, մեկ տարին` 13 տոկոս, իսկ ԱՄՆ դոլարով 6 ամիսը` 7 տոկոս, մեկ տարին` 9 տոկոս: Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ամեն ամիս:

"Զարթոնք" նոր տեսակի ժամկետային ավանդ ներդնող ավանդատուների միջև կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում ավանդատուներին սպասվում են տարատեսակ հաճելի անակնկալներ, նվերներ:

Ակցիայի ընթացքում, բանկի աշխատակիցների շրջանում կկիրառվի բոնուսային համակարգ: Հիշեցնենք, որ բանկի որդեգրած քաղաքականության համաձայն` պարբերաբար անցկացվող ակցիաների արդյունքում գլխավոր մրցանակի արժանացած բանկի հաճախորդները շահել են ուղևորություն դեպի Դիսնեյ Լենդ, Թուրին, Եգիպտոս, իսկ բոնուսային համակարգը մեծ ոգևորություն է առաջացրել աշխատակիցների շրջանում:

← Վերադառնալ ցուցակին