Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկն" արժանացել է "Լավագույն դիզայն և տեղեկատվության մատուցման ձև" մրցանակին

08.06.2009

Հունիսի 6-ին ամփոփվեց "Լավագույն տեղեկատվական գրքույկ-2009" մրցույթի արդյունքները, որի համաձայն` "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն արժանացավ "Լավագույն դիզայն և տեղեկատվության մատուցման ձև" մրցանակին:

Պարբերաբար անցկացվող այս մրցույթի միջոցով ՀՀ կենտրոնական բանկը նպատակ ունի բացահայտել այն բանկերին, ապահովագրական ընկերություններին, վարկային կազմակերպություններին, որոնք հաճախորդներին իրենց ծառայությունների մասին տրամադրում են լիարժեք, որակյալ և մատչելի տեղեկատվություն:

Ինչպես հավաստագրերի հանձման արարողությանը նշել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը` ԿԲ-ն այս մրցույթն անցկացնում է ֆինանսական համակարգի ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական շուկայի նկատմամբ վստահության բարձրացման նպատակով: Այս համատեքստում ուրախալի է, որ "Կոնվերս բանկը" մշտապես արժանանում է հաճախորդների վստահությանը:

Ի տարբերություն նախորդ տարվա` այս տարի մրցույթում ավելացել են անվանակարգերի ժյուրիի անդամների թիվը: Ժյուրիի կազմում ՀՀ ԿԲ աշխատակիցներից բացի ընդգրկված են եղել նաև հասարակական կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, զանգվածային լրատվամիջոցնեի ներկայացուցիչներ:

← Վերադառնալ ցուցակին