"Զարթոնք" ակցիայի արդյունքում ներգրավվել է 53 տոկոս նոր ավանդատու
13.07.2009
Հուլիսի 10-ին "Կոնվերս բանկում" տեղի ունեցավ "Զարթոնք" նոր ժամկետային ավանդի ակցիայի խաղարկությունը: Ավանդատուների շրջանում անցկացվող խաղարկության արդյունքում շահեցին ամենատարբեր կենցաղային տեխնիկա:
"Զարթոնք" ակցիայի արդյունքում ներգրավվել է ավելի քան 2 միլիարդ դրամի ավանդ: Բանկին վստահել են մոտ 900 ավանդատու, ընդ որում` այդ ավանդատուների 53 տոկոսը նոր ավանդատուներ են:
"Զարթոնք" ավանդի ակցիան տևել է մարտի 23-ից մինչև հունիսի 30-ը: Ավանդներն ընդունվում էին ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով: Նվազագույն գումարը` 150 հազար ՀՀ դրամ, կամ 500 ԱՄՆ դոլար, ժամկետը` 6 ամիս, մեկ տարի: Տոկոսադրույքը. ՀՀ դրամով 6 ամիսը` 10 տոկոս, մեկ տարին` 13 տոկոս, իսկ ԱՄՆ դոլարով 6 ամիսը` 7 տոկոս, մեկ տարին` 9 տոկոս: Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ամեն ամիս:
Ակցիայի ընթացքում, բանկի աշխատակիցների շրջանում կիրառվել է բոնուսային համակարգ: Հիշեցնենք, որ բանկի որդեգրած քաղաքականության համաձայն` պարբերաբար անցկացվող ակցիաների արդյունքում գլխավոր մրցանակի արժանացած բանկի հաճախորդները շահել են ուղևորություն դեպի Դիսնեյ Լենդ, Թուրին, Եգիպտոս, իսկ բոնուսային համակարգը մեծ ոգևորություն է առաջացրել աշխատակիցների շրջանում: