Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" սկսում է "Թեժ ամառ" և "Բազմապատկիր ներդրումը" նոր ժամկետային ավանդների ակցիաներ

08.06.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը կազմակերպում է նոր տեսակի "Թեժ ամառ" և "Բազմապատկիր ներդրումը" ժամկետային ավանդի ընդունման ակցիաներ:

"Թեժ ամառ" ակցիայի ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, նվազագույն գումարը` 50 հազար ՀՀ դրամ, ժամկետը` 12 ամիս, տոկոսադրույքը` 13 տոկոս: Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ներդրման պահին: "Թեժ ամառ" ակցիայի շրջանակներում ավանդատուները բացառիկ հնարավորություն են ստանում ձեռք բերել վարկ ներդրած գումարի մինչև 70 տոկոսի չափով: Ընդ որում` սահմանված է վարկի տոկոսադրույք` այն է 13 տոկոս գումարած 5 տոկոսային կետ: Վարկի առավելագույն ժամկետը սահմանված է մինչև ավանդային պայմանագրի գործողության ժամկետը:

"Թեժ ամառ" նոր տեսակի ժամկետային ավանդ ներդնող ավանդատուներին կտրամադրվի VISA CLASSIC քարտ` տարեկան անվճար սպասարկմամբ, իսկ VISA GOLD-ի տարեկան սպասարկումը կիրականացվի տարեկան 50% զեղչով:

"Բազմապատկիր ներդրումը" ակցիայի ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, նվազագույն գումարը` 30 հազար ՀՀ դրամ, ժամկետը` 12-18 ամիս, տոկոսադրույքը 12-14 տոկոս` տարեկան: Այս ավանդը լավ հնարավորություն է քաղաքացու համար` կուտակելու նպատակային գումարներ իր ընտրած ժամանակահատվածում: Այդ նպատակին հասնելու համար յուրաքանչյուր ամիս քաղաքացին ավանդային հաշվին ավելացնում է հավասարարաչափ գումարներ: Ընդ որում` տոկոսադրույքը հաշվարկվում է ներառելով ամսական ավելացված գումարի չափը:

← Վերադառնալ ցուցակին