Բժշկական ապահովագրությունն իր հաճախորդների համար կապահովի "Կոնվերս բանկը"
16.06.2010
Ի շահ հաճախորդների "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հանդես է գալիս հերթական նախաձեռնությամբ` այս անգամ արդեն ապահովելով հաճախորդների բժշկական ապահովագրությունը:
Այսուհետ, բանկի կողմից թողարկվող VISA և MasterCard GOLD, ինչպես նաև VISA PLATINUM վճարային քարտեր ձեռքբերող քաղաքացիներին արտասահմանյան ուղևորությունների ընթացքում բանկը տրամադրում է անվճար բժշկական կամավոր ապահովագրության վկայագիր:
Հիշեցնենք, որ բանկը համագործակցում է "Նաիրի Ինշուրանս", "Այ ԷՍ Ջի", "ՌԱՍԿՈ", "Գարանտ Լիմենս", "ՌԵՍՈ", "Գրիար-Ինշուրանս", "Ինգո Արմենիա", "Կասկադ Ինշուրանս", "Ռոսգոսստրախ Արմենիա" ապահովագրական ընկերությունների հետ: