Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

2-30% զեղչ "Կոնվերս բանկի" ARCA, VISA, MASTERCARD քարտապանների համար

06.09.2010

"Կոնվերս բանկ"ՓԲԸ-ն իր ARCA, VISA, MASTERCARD քարտապանների համար մշակել է 2-30%-ոց զեղչային բացառիկ համակարգ, որում ներառված են ավելի քան 220 տեղական առևտրի և սպասարկման կետեր: Այսուհետ, "Կոնվերս բանկից" ձեռք բերած վերոնշյալ քարտերը վճարման միջոց լինելուց բացի նաև քարտապաններին մեծ զեղչեր կապահովեն` անկախ սեզոնից և առևտրային կետերի կողմից հայտարարված այլ զեղչերից:

Այս զեղչային համակարգի ստեղծման նպատակն է առևտրի և սպասարկման կետերում "Կոնվերս բանկի" քարտապանների համար ապահովել առավել հարմարավետ պայմաններ:

Բացի այս, համագործակցության հատուկ պայմանագիր է կնքվել MasterCard համակարգի հետ, որի արդյունքում այժմ բանկի MasterCard Standard և Gold քարտապաններին արտերկրյա ավելի քան 400 առևտրի կետերի ցանցում տրամադրվելու է մինչև 30% զեղչ:

Հիշեցնենք, որ հատուկ զեղչային համակարգ է գործում Կոնվերս բանկի VISA CLASSIC, VISA GOLD և VISA PLATINUM քարտապանների համար, որի շնորհիվ քարտապաններն աշխարհի 130 երկրների 50.000 հյուրանոցներից օգտվում են մինչև 75% զեղչով:

Առևտրի և սպասարկման կետերի ներկայիս ցանկը օրեցօր ընդլայնվում է, որի մասին տեղեկատվությունը զետեղված է www.conversebank.am բանկի ինտերնետային կայքում:

← Վերադառնալ ցուցակին