Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկի" զեղչային համակարգի կետերի թիվն անցավ 260-ը. 2-30% զեղչ ARCA, VISA, MASTERCARD քարտապանների համար:

22.10.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն ARCA, VISA, MASTERCARD քարտապանների համար գործող զեղչային համակարգը համալրել է ևս 10 տեղական առևտրի և սպասարկման կետերով` ընդհանուր թիվը հասցնելով ավելի քան 260-ի:

Հիշեցնենք, որ "Կոնվերս բանկն" իր քարտապանների համար մշակել է 2-30%-ոց զեղչային բացառիկ համակարգ, որի նպատակն է առևտրի և սպասարկման կետերում իր քարտապանների համար ապահովել առավել հարմարավետ պայմաններ:

Հատուկ զեղչային համակարգ է գործում նաև "Կոնվերս բանկի" VISA CLASSIC, VISA GOLD և VISA PLATINUM քարտապանների համար, որի շնորհիվ քարտապաններն աշխարհի 130 երկրների 50.000 հյուրանոցներից օգտվում են մինչև 75% զեղչով:

← Վերադառնալ ցուցակին