Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկը հանդես է գալիս “Եթե բոլորը…” ֆիլմի հովանավոր

26.01.2012

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի հովանավորությամբ, հունվարի 27-ին "Մոսկվա" կինոթատրոնի էկրան կբարձրանա ՀՀ անկախության եւ բանակի ստեղծման 20-ամյակին նվիրված "Եթե բոլորը..." ֆիլմը:

Այդ առթիվ, հունվարի 25-ին հատուկ լրագրողնրի համար կազմակերպվեց ֆիլմի դիտում, որին հետևեց հեղինակների մամլո ասուլիսը: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը և գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը տեղեկացրեց, որ այն "Թիմ" փրոդաքշնի եւ Ազգային կինոկենտրոնի համատեղ արտադրությունն է, որը ստեղծվել է ՀՀ նախագահի բարձր հովհանու ներքո, ԼՂՀ նախագահի, ՀՀ պաշտպանության եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն է, Ֆիլմում հանդես են գալիս Եկատերինա Շիտովան, Վահագն Սիմոնյանը, Մհեր Լեւոնյանը, Կարեն Ջանգիրովը եւ այլ դերասաններ:

"Եթե բոլորը..." ֆիլմում հերոսուհու հայրը ռուս զինվոր Ալեքսանդր Մասլեննիկովն է, որը զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ` պաշտպանելով իր կնոջ հայրենիքը: Քսան տարի անց Ալեքսանդրի աղջիկը գալիս է հոր գերեզմանի վրա ծառ տնկելու, գտնում է հոր ընկերներին, փորձում են իրականացնել նրա ցանկությունը, բայց պարզվում է, որ այդ գերեզմանը մնացել է սահմանից այն կողմ...

Ֆիլմը Երեւանից բացի կցուցադրվի Ստեփանակերտում, Մոսկվայում, հավանականություն կա, որ այն կմասնակցի նաեւ փառատոնների: Նկարահանումների 70 տոկոսը կատարվել են Արցախում, 30-ը` Երեւանում:

Հետաքրքիր զուգադիպությամբ "Եթե բոլորը..." ֆիլմի վերնագիրը շատ համահունչ է ֆիլմը հովանավորող Կոնվերս բանկի "Բոլորի համար" կարգախոսին: Հիշեցնենք, որ Կոնվերս բանկը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, հետևողական է մշակույթի զարգացման աջակցմանը, բանկի հովանավորությամբ են իրականավել այնպիսի մշակութային մեծամասշտաբ նախաձեռնություններ, ինչպիսիք են "Սպարտակ" բալետի "Աիդա" օպերայի բեմականացումները, "Բաց երաժշտության" եւ "Շեքսպիրյան" փառատոնները և այլ միջոցառումներ:

← Վերադառնալ ցուցակին