Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Հաղթական երկխոսություն"՛ Հայրենական պատերազմի վետերանների հետ

14.05.2012

Ս.թ. մայիսի 11-ին Սլավոնական համալսարանի դահլիճում Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ կազմակերպվեց ՛՛ Հաղթական երկխոսություն՛՛ խորագիրը կրող տոնական համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման տոնին:

"Հաղթական երկխոսությունը" Կոնվերս Բանկի ներկայացուցիչներն ու շոու բիզնեսի աստղերը վարեցինն Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ: Համերգի ժամանակ իրենց ողջույնի և շնորհակալանքի խոսքը վետերաններին հղեցին Ռուս Հայկական Սլավոնական Համալսարանի պրոռեկտոր՝ Գագիկ Սարգսյանը, Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն՝ Տիգրան Դավթյանը, Հայաստանի Վետերանների Միավորման Նախագահ, Գնդապետ՝ Սիմոն Եսայանը:

Մայիսյան հաղթանակներն ու ազատագրական ոգին ներկայացնող երգերն ու համերգային կատարումները հատուկ վետերանների համար հնչում էին Պաշտպանության նախարարության "Զորական Համույթի", Սոֆի Դևոյանի Պարի և Հոգու թատրոնի, Էմմիի, Էրիկի, Դո Ռե Մի մանկապատանեկան ստուդիայի, Սլավոնական համալսարանի սաների կատարմամբ:

Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տ.Դավթյանը միջոցառման ընթացքում իր հնչեցրած ելույթի ժամանակ նշեց. - ՛՛Մեր նպատակն է ոչ միայն երախտագիտության խոսք հղել Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին և ՛՛հաղթական երկխոսություն՛՛ վարել նրանց հետ, այլև նրանց սխրանքները ներկայացնել և դրանով վարակել ներկա երիտասարդությանը, ում մեջ հաղթական ոգու դաստիարակումը համարում ենք կարևոր մեր երկրի համար՛՛:

← Վերադառնալ ցուցակին