՛՛Էքստրեմալ երկխոսություն՛՛. հայկական ամենագնացները մեկնում են մասնակցելու համառուսական փառատոնին
01.08.2012
Կոնվերս Բանկի հովանավորությամբ ՛՛Ադրենալին՛՛ էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիայի ամենագնացները մեկնեցին մասնակցելու Պյատիգորսկ քաղաքում կայանալիք ՛՛Լեդնիկովիյ Պերիոդ 2012՛՛ համառուսական Jeep-փառատոնին:
Կոնվերս Բանկն իր 2012թ. հովանավորչական քաղաքականության շրջանակներում մեծ ուշադրություն է դարձնում սպորտի աջակցմանը՝ մասնավորապես շախմատի մրցաշարերին հայ շախմատիստների մասնակցությանն ու քաջալերմանը:
Էքստրեմալ մարզաձևերի զարգացմանն ուղղված աջակցությունը նոր մոտեցում է: Լինելով վստահելի, թափանցիկ և համարձակ բանկ՝ Կոնվերս Բանկը մշտապես պատրաստ է աջակցել նորանոր տաղանդների և չեմպիոնների բացահայտմանն ու կայացմանը:
Բանկը խոստանում է, որ նման միջոցառումները կլինեն շարունակական: