Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկին տրամադրեց 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ

01.02.2013

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը /ՎԶԵԲ/, աջակցելով մեր երկրի ՀՀ ազգային արժույթով վարկավորման զարգացմանը, Կոնվերս Բանկին տրամադրել է 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով վարկ, որն ուղղվելու է միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը:

Տվյալ վարկի կառուցվածքը թույլ կտա Կոնվերս Բանկին ընդլայնել ազգային արժույթով տրամադրվող վարկերի պորտֆելը՝ հաշվի առնելով փոքր և միջին բիզնեսի ազգային արժույթով երկարաժամկետ վարկավորման աճող պահանջարկը, միևնույն ժամանակ զերծ պահելով ՓՄՁ-ներին արտարժույթով վարկավորման հետ կապված ռիսկերից:

Նշենք, որ տվյալ նախագիծը թվով չորրորդն է ՎԶԵԲ-ի և Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում: 2008թ. նոյեմբերին Կոնվերս բանկը ստացել է 10 մլն ԱՄՆ դոլար վարկ՝ միկրո, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման նպատակով: 2009թ. մարտին կնքվել է “Trade Finance Facility” պայմանագիրը, համաձայն որի Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի կողմից ճանաչվել է Առևտրի աջակցության ծրագրի շրջանակներում որպես թողարկող բանկ: 2011թ. մայիսին կնքվել է Վերականգնվող վարկային պայմանագիրը (RCA), որի ներքո տրամադրված վարկային սահմանաչափը նախատեսվում է ուղղել ներմուծման-արտահանման գործարքների ֆինանսավորմանը:

2013թ. ևս նախատեսվում է շարունակել սերտ համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ:

← Վերադառնալ ցուցակին