ARCA համակարգի ծրագրային փոփոխությունները կարող են հանգեցնել քարտային ծառայությունների սպասարկման որոշ խնդիրների
04.02.2013
Տեղեկացնում ենք Ձեզ, որ պլաստիկ քարտերով գործառնությունների սպասարկման որակն էապես բարելավելու նպատակով “Արմենիան քարդ” պրոցեսինգային կենտրոնում ս/թ հունվարի 29-ից մեկնարկել է նոր ծրագրային համակարգի ներդրման աշխատանքները
Անցումը նոր ծրագրային համակարգին կատարվելու է ս/թ փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը: Այդ ընթացքում շրջանառության մեջ գտնվող քարտերը և դրանք սպասարկող սարքավորումները շարունակելու են գործել:Այնուամենայնիվ, մինչև նոր ծրագրային համակարգին անցման գործընթացի ավարտը չեն բացառվում բնականոն աշխատանքի խափանումները, որոնք անխուսափելի են նմանատիպ խոշորածավալ նախագծերի իրականացման ժամանակ:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարությունների համար և հայտնում, որ առաջացած ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել Կոնվերս Բանկ (010) 511210 և (010)545514 հեռախոսահամարներով կամ Արմենիան Քարդ (010) 440380 հեռախոսահամարով: