Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերս Բանկն ամփոփեց Visa Shopping Festival ակցիայի արդյունքները

11.05.2016

 Սույն թվականի մայիսի 6-ին "Դաբլթրի-բայ-Հիլթն" հյուրանոցում Կոնվերս Բանկն ամփոփեց Visa Shopping Festival ակցիայի արդյունքները:

"Մեզ համար անչափ կարևոր է բանկ-հաճախորդ կապի ամրապնդումը: Կոնվերս Բանկը իր հաճախորդներին մշտապես մատուցում է հաճելի անակնկալներ: Այս անգամ Բանկը կազմակերպեց Visa Shopping Festival ակցիան", - լրագրողների հետ զրույցում ասաց Կոնվերս Բանկի Գործառնական գլխավոր վարչության պետ Վելիխան Մուրադյանը:

"Ձեր վստահությունը օգնում է մեզ լինել էլ ավելի ուժեղ: Կոնվերս Բանկը եղել, կա և մնալու է իր հավատարիմ հաճախորդի լավագույն գործընկերը", - ավելացրեց պարոն Մուրադյանը:

Ակցիայի գլխավոր մրցանակին արժանացած հաղթողը ստացավ
1,000,000 ՀՀ դրամ՝ Կոնվերս Բանկի Visa Platinum քարտով: Լրացուցիչ 10 մրցանակի արժանացած հաճախորդները ստացան 100 հազարական դրամներ Visa Gold քարտերով: Մնացած 5 հաղթողները ստացան 2 անձի համար նախատեսված ուղեգրեր դեպի Ծաղկաձոր:

Հիշեցնենք, որ Visa Shopping Festival ակցիան մեկնարկեց 2015թ.-ի դեկտեմբերի 1-ին և շարունակվեց մինչև 2016թ.-ի մարտի 1-ը: Կոնվերս Բանկի VISA քարտապանները, ովքեր կատարեցին առնվազն 30 գործարք` 500,000 և ավելի ՀՀ դրամի չափով, ստացան հնարավորություն մասնակցելու Բանկի կողմից անցկացվող խաղարկությանը:
 

 

← Վերադառնալ ցուցակին