Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Նոր Տոնական Ավանդ Կոնվերս Բանկից՝ շահավետ ներդրումների համար

Նոր Տոնական Ավանդ Կոնվերս Բանկից՝ շահավետ ներդրումների համար

30.12.2014 - Կոնվերս Բանկն առաջարկում է նոր ավանդատեսակ՝ Ավանդ Տոնական՝ ՀՀ դրամով խնայողություններն առավել շահավետ ներդնելու համար: 2014թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2015թ. հունվարի 31-ը հաճախորդները հնարավորություն կունենան ՀՀ դրամով իրենց խնայողությունների դիմաց ստանալ 15% տարեկան տոկոսադրույք ՝ 1 ամսով ներդնելու դեպքում և 12% տարեկան տոկոսադրույք, եթե ավանդի ներդրման ժամկետ է ընտրվել 1 տարին:

Դարձիր Ձմեռ Պապ

Դարձիր Ձմեռ Պապ

12.12.2014 - Օգնիր բազմակի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով գյումրեցի ընտանիքների երեխաներին

Samsung Galaxy S5՝ Կոնվերս Բանկից

Samsung Galaxy S5՝ Կոնվերս Բանկից

14.11.2014 - Կոնվերս Բանկն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է մրցույթ: Samsung Galaxy S5 հեռախոս կարող է շահել նա, ով ճիշտ պատասխանի թվային տեխնոլոգիաների մասին հարցին և դառնա վիճակահանության հաղթողը: Վիճակահանությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ժամը 18:00-ին Հանրապետության Հրապարակում՝ DJ Vakcina-ի համերգի և 3D show-ի ժամանակ: Միջոցառման գլխավոր նպատակն է ներկայացնել Կոնվերս Բանկի նորագույն թվային պրոդուկտը, որ հաճելի անակնկալ է լինելու բոլոր նրանց, ով բարձր է գնահատում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառությունը առօրյա կյանքում:

Կոնվերս Բանկը մարզերում ներկայացրեց իր ծառայությունները

Կոնվերս Բանկը մարզերում ներկայացրեց իր ծառայությունները

30.10.2014 - Կոնվերս Բանկն Էջմիածնում և Արտաշատում ներկայացրեց իր ծառայությունները՝ "Իմ ֆինանսների շրջագայություն 2014" բացօթյա ցուցահանդեսին մասնակցելով: Այսպիսի էքսպոներ անց են կացվում հանրապետության բոլոր մարզկենտրոններում՝ հանրության ֆինանսական տեղեկացվածությունը եւ գրագիտությունը բարելավելու նպատակով: "Իմ ֆինանսների միայմսյակ" ծրագիրը անց է կացվում յուրաքանչյուր տարի, իսկ նախաձեռնությունների մասնակիցներն են ֆինանսական հատվածի կառույցները:

Մոնսերատ Կաբալիեն Արցախում` "Հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման"

Մոնսերատ Կաբալիեն Արցախում` "Հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման"

15.10.2014 - Հոկտեմբերի 14-ին ժամը 17:00-ին Կոնվերս Բանկի աջակցությամբ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ աշխարհահռչակ երգչուհի, քսաներորդ դարի լավագույն սոպրանո Մոնսերատ Կաբալիեի բացօթյա համերգը:

Սեպտեմբերի 17-ին Կոնվերս Բանկում ավարտվեց ''Օգնիր երաժշտական դպրոցին'' նախագիծն ու բարեգործական դրամահավաքը:

Սեպտեմբերի 17-ին Կոնվերս Բանկում ավարտվեց ''Օգնիր երաժշտական դպրոցին'' նախագիծն ու բարեգործական դրամահավաքը:

17.09.2014 - Ամառային երեք ամիսների ընթացքում յուրաքանչյուր ոք Կոնվերս Բանկի հատուկ հաշվեհամարին կարող էր փոխանցել գումար՝ Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին աջակցելու համար: Բարեգործական դրամահավաքն ավարտվել է սեպտեմբերի 1-ին, երբ ողջ գումարը կրկնապատկվել է Բանկի կողմից: Այս միջոցներով ձեռք են բերվել նոր երաժշտական գործիքներ՝ երեխաների համար: