Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Ապագայի գույները երեխաների աչքերով" ցուցահանդես՝ Կոնվերս Բանկի հովանավորությամբ

01.06.2013 - Բոլոր մեծահասակներն էլ ծնունդով մանկությունից են, սակայն միայն մանուկներին է հաջողվում ամենագորշ իրականության մեջ անգամ ապագան տեսնել վառ գույներով: Այսօր Կոնվերս Բանկը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, “Ապագայի գույները” խորագրի ներքո կազմակերպել էր մանկական նկարների ցուցահանդես:

Կոնվերս բանկի "Մաստեր Վոյաժ" ակցիայի հաղթողները մեկնում են Թաիլանդ

03.05.2013 - Ս.թ. մայիսի 2-ին կայացավ Կոնվերս բանկի "Մաստեր Վոյաժ" մրցանակաբաշխությունը՝ Mastercard և Maestro քարտապանների համար: Առաջին և երկրորդ մրցանակները՝ 14 և 7 օրյա ուղևորություններ դեպի հեքիաթային Թաիլանդ, հանդիսավորությամբ հանձնվեցին ակցիայի հաղթողներին:

Դիլիջանում բացվեց Կոնվերս Բանկի մասնաճյուղ

16.04.2013 - Այսօր՝ 2013թ. ապրիլի 16-ին Դիլիջան քաղաքում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի մասնաճյուղը: Սա Տավուշի մարզում 2-րդ, իսկ ընդհանուր առմամբ Կոնվերս Բանկի 35-րդ մասնաճյուղն է: Տավուշի մարզում Բանկի ևս մեկ մասնաճյուղ գործում է Իջևան քաղաքում:

Կոնվերս Բանկը պարգևատրեց իր 100.000-րդ քարտապանին

11.04.2013 - Կոնվերս Բանկի 100.000-րդ քարտապանը Բաղդասար Ոսկանյանն է: Այսօր, 2013թ. ապրիլի 11-ին Կոնվերս Բանկը պարգևատրեց իր հոբելյանական հաճախորդին:

Կոնվերս Բանկը բացեց իր նոր՝ "Աշտարակ" մասնաճյուղը

27.03.2013 - Ս.թ. մարտի 26-ին ք. Աշտարակ, Սիսակյան փողոց 1 հասցեում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի 34-րդ մասնաճյուղը: "Աշտարակ" մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին, հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և հմուտ անձնակազմով:

20-ամյա Կոնվերս Բանկը նպաստում է Խաչատրյանական երաժշտության պահպանմանն ու տարածմանը

25.03.2013 - Ս.թ. մարտի 25-ին, Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված Կոնվերս Բանկի 20-ամյակին: