Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Բարի Գալուստ" բանկային ծառայությունների փաթեթ

21.08.2012 - Կոնվերս Բանկը հատուկ փաթեթային առաջարկներ է մշակել այն ֆիզիկական անձ հաճախորդների համար, ովքեր առաջին անգամ են մուտք գործում ՀՀ բանկային համակարգ: Փաթեթները ներառում են բանկային ամենակիրառական ծառայությունները և մշակված են առավել հեշտացնելու և համակարգված դարձնելու բանկ-հաճախորդ փոխհարաբերությունները:

Կոնվերս Բանկի "Ավան 1" մասնաճյուղը "Գլոբալ Մոթորս" ավտոսրահում

14.08.2012 - Կոնվերս Բանկը նոր` սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղ է բացել ‘’Global Motors’’ ավտոսրահի ներսում /հասցեն՝ Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, Երևան-Սևան մայրուղու աջակողմյան հատված/:

՛՛Էքստրեմալ երկխոսություն՛՛. հայկական ամենագնացները մեկնում են մասնակցելու համառուսական փառատոնին

01.08.2012 - Կոնվերս Բանկի հովանավորությամբ ՛՛Ադրենալին՛՛ էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիայի ամենագնացները մեկնեցին մասնակցելու Պյատիգորսկ քաղաքում կայանալիք ՛՛Լեդնիկովիյ Պերիոդ 2012՛՛ համառուսական Jeep-փառատոնին:

Կոնվերս Բանկի ''Էջմիածին'' մասնաճյուղը գործում է նոր հասցեով

31.07.2012 - Կոնվերս Բանկի Վաղարշապատ քաղաքի “Էջմիածին” մասնաճյուղը նախկին Մաշտոցի 10 հասցեի փոխարեն կգործի նոր` Մաշտոցի 69/90 հասցեով: Նախկին 80 քմ տարածքի փոխարեն այժմ Կոնվերս Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան սպասարկվելու ընդարձակ ` 4 անգամ ավելի մեծ տարածքում, որն այժմ ավելի ժամանակակից և հարմարավետ է:

Ակցիա "Ամառային Անակնկալ"

20.06.2012 - Հարգելի քարտապաններ, Սիրով տեղեկացնում ենք, որ "ԱՄԱՌԱՅԻՆ ԱՆԱԿՆԿԱԼ" ակցիայի շրջանակներում 2012 թվականի հունիսի 20-ից մինչև 2012թ. օգոստոսի 31-ը ներառյալ VISA Classic և MasterCard Standard քարտերը կարող եք ձեռք բերել ընդամենը ամսական 250 ՀՀ դրամ սպասարկման վճարով, իսկ միանվագ վճարելու դեպքում` տարեկան 2000 ՀՀ դրամ սպասարկման վճարով:

՛՛Կոնվերս Միավորներ՛՛ - բոնուսային ծրագիր Կոնվերս բանկի քարտապանների համար

11.06.2012 - Ս.թ. հունիսի 11-ին Կոնվերս Բանկն իր քարտապանների համար մեկնարկեց ՛՛Կոնվերս Միավորներ՛՛ ծրագիրը, որը նպատակ ունի բանկային քարտերի օգտագործումը դարձնել առավել շահավետ և գրավիչ հաճախորդների համար՝ ավելացնելով քարտերի միջոցով հաճախորդներին տրամադրվող արտոնություններն ու առավելությունները: