Թեժ գիծ +37410 511 211

Հատուկ պայմաններ/eCommerce

E-COMMERCE ակցիա

Ակցիան գործում է 2021թ. ապրիլի 6-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) հետ ՀՀ և ԱՀ տարածքում գործող առևտրի և սպասարկման կետերի կողմից, այդ թվում՝ ինտերնետային կայքերում (այսուհետ՝ ԱՍԿ), վճարային քարտերը որպես վճարման միջոց ընդունելու պայմանագիր կնքող իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների համար սահմանվում են բանկային պրոդուկտներից օգտվելու հետևյալ արտոնյալ պայմանները.

1. Իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար՝

Ծառայության տեսակ

Սակագին

ՀՀ տարածքում գործող մասնաճյուղերում

"Ստեփանակերտ" մասնաճյուղում

Ընթացիկ հաշիվների բացում և վարում

0 ՀՀ դրամ

ՀԾ "Ինտերնետ Բանկ" համակարգի սպասարկման և օգտագործողի վճար

0 ՀՀ դրամ

POS տերմինալի տեղադրում

0 ՀՀ դրամ

Սարքի տեսակ

Verifone / Ingenico / ՀԴՄ POS

Verifone / Ingenico

POS տերմինալով և E-COMMERCE-ով կատարված գործարքներից նպատակային հաշվին ստացված միջոցների կանխիկացում

0 ՀՀ դրամ

Ամսական նվազագույն շրջանառություն (պահանջի դեպքում)

300,000 ՀՀ դրամ

Առանց սահմանափակման

Նվազագույն շրջանառությունը չապահովելու միանվագ տուգանք խախտման յուրաքանչյուր դեպքի համար (պահանջի դեպքում)

3,000 - 5,000 ՀՀ դրամ

Կիրառելի չէ

Դրամական միջոցների ինկասացիա

Անվճար, եթե հաշիվների շրջանառությունները գերազանցում են Բանկում, կամ գերազանցել են այլ բանկում 100 մլն ՀՀ դրամը

Կիրառելի չէ

Այլ պայմաններ և սակագներ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության դրույթների:

Սույն պայմանները կիրառելի են պայմանագրի գործողության ողջ ընթացքում, իսկ ԱՍԿ-ների և ՀԴՄ POS տերմինալների միջոցով քարտերի արտոնյալ սակագներով սպասարկումը և դրամական միջոցների անվճար ինկասացիան կիրականացվի մինչև ակցիայի գործողության ժամկետի ավարտը, որից հետո՝ պայմանագրային:

2. Իրավաբանական անձի հիմնադրի/ների, տնօրենի և գլխավոր հաշվապահի անհատ ձեռնարկատիրոջ դեպքում վերջինիս՝ որպես ֆիզիկական անձի համար՝

Ծառայության տեսակ

Սակագին

Խնայողական հաշիվների բացում և վարում

ՀՀ դրամ

0

Այլ արժույթ

Գործող ստանդարտ սակագնից 50%-ով նվազեցված չափով

Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտի տարեկան սպասարկման վճար*

0

Visa Platinum, Visa Infinite կամ Mastercard World Elite վճարային քարտի տարեկան սպասարկման վճար*

Գործող ստանդարտ սակագնից 50%-ով նվազեցված չափով

Մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարի չափով (ելնելով անձի վարկունակությունից) վարկային սահմանաչափ տրամադրման հնարավորություն

Այլ պայմաններ և սակագներ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության դրույթների:

* Ակցիայի շրջանակներում միևնույն անձին կարող է տրամադրվել առավելագույնը մեկ վճարային քարտ: Վճարային քարտերը ժամկետի ավարտին ենթակա են վերաթողարկման նույն պայմաններով, եթե քարտապանը վերաթողարկման օրվա դրությամբ զբաղեցնում է սահմանված պաշտոններից մեկը ակցիայի շրջանակներում դեռ համագործակցող կազմակերպությունում:

3. Հաշիվները բացելուց երեք ամիս անց, կազմակերպության (բացառությամբ "Ստեփանակերտ" մասնաճյուղի հաճախորդների) կողմից Բանկում բացված բոլոր հաշիվների գծով վերջին երեք ամսվա ընթացքում առնվազն 500,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի չափով միջին օրական մնացորդ ապահովելու դեպքում, վերջիններիս համար կարող է դիտարկվել առանց գրավի ապահովման առևտրային ֆինանսավորման տրամադրման հնարավորություն՝ նշված ժամանակահատվածի միջին օրական մնացորդի մինչև եռապատիկի չափով, սակայն ոչ ավելի, քան 10 մլն. ՀՀ դրամ/համարժեք արտարժույթը, ընդ որում՝ ֆինանսավորման գումարը առնվազն 5 մլն. ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմելու դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքը կսահմանվի գործողից 1 տոկոսային կետով ցածր (այլ պայմաններ՝ համաձայն համապատասխան ֆինանսավորման ստանդարտ դրույթների):

Ընդհանուր նկարագիր

Ընդհանուր նկարագիր

E-COMMERCE ծառայությունը նախատեսված է էլեկտրոնային խանութների և այն կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են իրենց կայքում ունենալ էլեկտրոնային վճարման հնարավորություն՝ ArCa, Mastercard և VISA վճարահաշվարկային համակարգերի քարտերով: Համակարգը ապահովում է էլեկտրոնային վճարումների առցանց ընդունման անվտանգության 3D Secure ստանդարտներ (verified by Visa, Mastercard Secure Code):

Համակարգը էլեկտրոնային խանութների համար ստեղծում է նոր հնարավորություններ և առավելություններ.

  • Գործարքի ընթացքում ապահովում է քարտապանի նույնականացում (բողոքարկումների զգալի ցածր մակարդակ՝ գործառնական ծախսերի նվազեցում),
  • Միջազգային VISA և Mastercard քարտերով վճարումների ընդունման հնարավորություն (պոտենցիալ գնորդների ապահովում),
  • Զեղծարարության մակարդակի նվազեցում,
  • Էլեկտրոնային խանութի հաճախորդների համար հարմարավետ պայմանների ապահովում:

Կազմակերպությունը պետք է առաջին հերթին ունենա էլեկտրոնային կայք և հանդիսանա ՀՀ-ում գրանցված և գործող իրավաբանական անձ, ինչպես նաև բավարարի էլեկտրոնային խանութի համար վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանաված նվազագույն պահանջներին:

Ծառայությունից օգտվելու համար կազմակերպությունները կարող են առցանց լրացնել սպասարկման Դիմում-Հայտ այն ուղարկելով Բանկի հետևյալ հասցեին՝ [email protected], կամ մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ Դիմում-Հայտը լրացնելու համար:

Բանկը կատարում է Դիմում-Հայտի ուսումնասիրություն և հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Կազմակերպությանը Բանկի դրական կամ բացասական պատասխանի մասին:


Առևտրային կետի փակում համակարգում

Առևտրային կետը կարող է փակվել հետևյալ դեպքերում.

  • Ընկերության կողմից ներկայացված փակման դիմումի համաձայն,
  • Բանկի նախաձեռնությամբ մեկ ամիս առաջ ընկերությանը գրավոր տեղեկացնելուց հետո,
  • Բացառապես Բանկի կողմից մեկ օրյա ժամկետում, եթե վճարահաշվարկային համակարգերի կողմից ստացել է զգուշացում ընկերության կողմից վճարահաշվարկային համակարգերի կանոններով սահմանված զեղծարարական գործարքների շեմը գերազանցելու մասին,
  • Բացառապես Բանկի կողմից մեկ օրյա ժամկետում, եթե Բանկն ունի բավարար ապացույցներ ընկերության կողմից իրականացված ապօրինի գործողությունների կամ էլ. պայմանագրով և կից հավելվածներով սահմանված պարտավորությունների չկատարման վերաբերյալ:
     

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Հաճախորդի իրավաբանական անձ լինելու դեպքում

Հաճախորդի կողմից ներկայացվող

Կանոնադրություն

Համապատասխան կազմակերպաիրավական տեսակի իրավաբանական անձանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմնադրի որոշում կամ հիմնադիրների ընդհանուր (հիմնադիր) ժողովի արձանագրություն, եթե հիմնադր/ներ/ի (բաժնետերեր, մասնակիցներ) բաժնեմասերի և այլ տվյալների մասին տեղեկատվությունները բացակայում են կանոնադրությունում, ընդ որում`

  • բաժնետերերի կամ մասնակիցների ֆիզիկական անձ լինելու դեպքում՝ տեղեկություն բաժնեմասերի չափի մասին, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, գրանցման հասցե, հեռախոսահամար (առկայության դեպքում)
  • բաժնետերերի կամ մասնակիցների իրավաբանական անձ լինելու դեպքում՝ կազմակերպության կանոնադրություն, պետական գրանցման վկայական, բաժնետիրական ընկերության դեպքում` 5%-ից ավելի բաժնեմաս ունեցող բաժնետերերի վերաբերյալ տեղեկանք Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայից, ՀՎՀՀ, եթե ներառված չէ պետական գրանցման վկայականում

"Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու դեպքում` համապատասխան լիցենզիան (առկայության դեպքում)

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրված պետական գրանցման/հաշվառման վկայական

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ/հարկային կոդ), եթե այն ներառված չէ պետական գրանցման վկայականում

Կանոնադրությամբ սահմանված ղեկավար անձի/անց/ անձը հաստատող փաստաթղթ/եր/ի պատճեն/ներ

 Հաճախորդի անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում

Հաճախորդի կողմից ներկայացվող

ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրամադրված պետական գրանցման վկայական

"Լիցենզավորման մասին" ՀՀ օրենքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու դեպքում` համապատասխան լիցենզիան (առկայության դեպքում)

ՀՎՀՀ (հարկային կոդ), եթե այն ներառված չէ պետական գրանցման վկայականում

Անձը հաստատող փաստաթուղթ

ՀԾՀ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ, չի պահանջվում, եթե հաճախորդը ներկայացնում է նույնականացման քարտը, որտեղ ամրագրված է ՀԾՀ

 Բանկի կողմից, ըստ անհրաժեշտության, կարող են պահանջվել նաև լրացուցիչ փաստաթղթեր հաշվի բացման, ինչպես նաև հաճախորդի հետագա սպասարկման ժամանակ:

Ուշադրություն

Բանկի կողմից ինտերնետային կայքերում վճարային քարտերը որպես վճարման միջոց ընդունելու ծառայությունը չի տրամադրվում ընկերությանը և/կամ առևտրային կետին, եթե վերջինիս գործունեությունը մասամբ կամ ամբողջովին կարող է դիտարկվել որպես հանցավոր, անօրինական և/կամ չհամապատասխանել ԱրՔա լոկալ, VISA և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգերի, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին իրավական կամ էթիկայի տեսանկյունից: Նկարագրված տեղեկատվության բացահայտման դեպքում, նույն օրը կկասեցվի նման կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Ընկերության կամ վերջինիս հետ փոխկապակցված անձ/ի/անց գործունեության տեսակի, վաճառվող ապրանքների և/կամ մատուցվող ծառայությունների տեսականու փոփոխության դեպքում ընկերության լիազոր անձը պետք է Բանկին գրավոր տեղեկացնի փոփոխությունների վերաբերյալ՝ էլեկտրոնային նամակով՝ կից ներկայացնելով փոփոխված ապրանքների տեսականու, մատուցվող ծառայությունների և/կամ փոփոխված գործունեության ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • Էլ. հասցե`[email protected] 
  • զանգահարել +374 55 008298 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

Թարմացվել է 06.04.2021թ. 18:00       

 Տեղեկատվական ամփոփագիր