Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Էվրիկա` բոլոր այն ավանդատուների համար, որոնք կվերաներդնեն իրենց "Պրոգրես" ժամկետային ավանդները

03.06.2008


Այսուհետ այն ավանդատուները, որոնք ցանկություն են հայտնում վերաներդնել իրենց Պրոգրես ժամկետային ավանդը, Բանկը պատրաստել է հաճելի անակնկալ` առաջարկելով հետևյալ պայմանները.
  • եթե ավանդը վերաներդրվում է նույն ժամկետով, ապա տոկոսադրույքը սահմանվում է այդ պահին համապատասխան ժամկետով ավանդի համար բանկում գործող տոկոսադրույքին ավելացրած 0.25%
  • իսկ եթե ավանդը վերաներդրվում է առնվազն երեք ամսից ավելի երկար ժամկետով, ապա տոկոսադրույքը սահմանվում է այդ պահին համապատասխան ժամկետով ավանդի համար բանկում գործող տոկոսադրույքին ավելացրած 0.5%
Ի դեպ, նշենք, որ վերը նշված պայմանները գործում են նաև այն ժամկետային ավանդների համար, որոնք կներդրվեն արդեն իսկ ներդրված ավանդը այլ արժույթով ավանդի փոխարկելու արդյունքում:

← Վերադառնալ ցուցակին