Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկի" ներկայացուցիչը շախմատի միանձնյա առաջատար. բանկը հովանավորում է առաջատարի մասնակցությունը Ջերմուկի մրցաշարին

18.06.2009

Շախմատի ավանդային 5-րդ մրցաշարում "Կոնվերս բանկը" ներկայացնող 4 հոգանոց թիմի անդամ Կարեն Նամալյանը, 7 միավորից վաստակելով 6.5 միավոր, դարձավ միանձնյա առաջատար` գրավելով պատվավոր առաջին տեղը:

Ի դեպ, հունիսի 26-ին Ջերմուկում կկայանա շախմատի վարկանիշային բարձրացման մրցաշար, որտեղ Կ. Նամալյանի մասնակցության հովանավորն է "Կոնվերս բանկը":

"Երեխաների պաշտպանության օրվա" առթիվ բանկային համակարգի աշխատողների և նրանց երեխաների մասնակցությամբ շախմատի ավանդային 5-րդ մրցաշարը կազմակերպել էր ՀՀ Կենտրոնական բանկի արհմկոմը` Բանկերի ճյուղային արհմիության հետ համտեղ:

Կոնվերս բանկը ներկայացնում էին 4 հոգի`

  • Քրիստինե Նամալյանը /"Ավան" մասնաճյուղ/
  • Կարեն Նամալյանը /Քրիստինեի եղբայրը, 13 տարեկան/
  • Գագիկ Սիմոնյանը /Ռիսկերի կառավարման վարչություն/
  • Արսեն Նագդալյանը /Առևտրավարկային վարչություն/

Մրցաշարը բաղկացած էր 7 փուլից, որի ընթացքում միմյանց հետ մրցում էին 12 բանկերը ներկայացնող աշխատակիցները և նրանց երեխաները: Մրցույթն անցկացվում էր անհատական ցուցանիշներով և երկու ենթախմբով` մեծահասակների և երեխաների: Մեծահասակների ենթախմբում` "Կոնվերս բանկը" ներկայացնողներից Արսեն Նագդալյանը գրավեց II տեղը` առաջին տեղը զիջելով ԿԲ-ի աշխատակցին:

Կենտրոնական բանկը մրցանակային տեղերի համար սահմանել էր պարգևատրումներ:

← Վերադառնալ ցուցակին