3D Secure անվտանգության համակարգ
30.11.2015

Այսուհետ Կոնվերս Բանկի Visa և MasterCard քարտապանների էլեկտրոնային առևտուրը պաշտպանված է 3D Secure անվտանգության համակարգով:
Verified by Visa և MasterCard Secure Code ստանդարտների շնորհիվ Բանկի քարտապանների էլեկտրոնային առևտուրը դարձել է առավել պաշտպանված: Համակարգը գործարքի ընթացքում ապահովում է քարտապանի նույնականացման հավելյալ մակարդակ, նվազեցնում է զեղծարարության վտանգը և ստեղծում է քարտապանների համար հարմարավետ պայմաններ:
Քարտապանից ընդամենը պահանջվում է բավարարել էլեկտրոնային առևտրի համար սահմանված պահանջներին, այսինքն ունենալ ակտիվացված SMS հաղորդագրության ծառայություն: Առցանց գնումներ կատարելու ժամանակ քարտապանին կուղարկվի SMS հաղորդագրություն մեկանգամյա թվային գաղտնաբառով: Գործարքը կհաստատվի անհրաժեշտ դաշտում գաղտնաբառը մուտքգրելուց հետո:
SMS հաղորդագրության ծառայությունն ակտիվացնելու համար քարտապանները պետք է մոտենան Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ