Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Մի հաջողության պատմություն. բացօթյա մարզումներ եւ նոր մշակույթի ձեւավորում

Մի հաջողության պատմություն. բացօթյա մարզումներ եւ նոր մշակույթի ձեւավորում

07.07.2021 - Յուրաքանչյուր շաբաթ Street Work out-ի Հայաստանյան ֆեդերացիան բացoթյա մարզանք է կազմակերպում այն համայնքների բնակիչների համար, որտեղ պրոֆեսիոնալ մարզահրապարակներ կան: Ֆեդերացիայի ղեկավար Արթուր Հարությունյանի խոսքով, նպատակը առողջ ապրելակերպի հանրայնացումն է, նոր մշակույթի ձեւավորումը: "Այսպիսի 10-ը խաղահրապարակ կա Հայաստանում : Դրանցից 5-ը՝ Երեւանում, Գյումրիում, Մեծամորում, Նոր Հաճնում եւ Արցախում, կառուցվել են Կոնվերս բանկի աջակցությամբ՝ Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Այսօր այդ խաղահրապարակները մարդկանց հանգստի սիրելի վայրերից են: Հատկապես ոգեւորիչ է երեխաների եւ դեռահասների հետաքրքրությունը այստեղ մարզումների նկատմամբ",-ասում է նա:

Կոնվերս բանկը "Երգով ու սիրով" փառատոնի աջակիցն է

Կոնվերս բանկը "Երգով ու սիրով" փառատոնի աջակիցն է

02.06.2021 - “Հայաստանի փոքրիկ երգիչներ” մանկական ֆիլհարմոնիայի “Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն” ծրագրի շրջանակում Արցախում ընթանում է “Երգով ու սիրով” փառատոնը: Փառատոնն անցկացվում է Արցախում և Սյունիքում՝ Ստեփանակերտի, Մարտունու, Հադրութի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, և Շինուհայրի գործող երգչախմբերի մասնակցությամբ: “Սահմանն ուժեղ է առաջին հերթին իր բնակիչներով: “Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն” ծրագրի հիմնական նպատակը սահմանամերձ բնակավայրերի երեխաներին գոտեպնդելն ու ոգևորելն է: Սա յուրաքանչյուրիս պարտքն է: Նրանցից յուրաքանչյուրը պիտի վստահ լինի, որ իր թիկունքն ամուր է, որ մենք իրենց հետ ենք: Մյուս կողմից, սա սահմանին ապրող երեխաների ձայնը լսելի դարձնելու, նրանց մասին եւս մեկ անգամ խոսելու հիանալի հնարավորություն է” ,-ասում է “Հայաստանի փոքրիկ երգիչներ” երգչախմբի գեղավեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

Կոնվերս Բանկ. Երեխաները պիտի հավատան հրաշքի. այն կարող է իրականություն դառնալ

Կոնվերս Բանկ. Երեխաները պիտի հավատան հրաշքի. այն կարող է իրականություն դառնալ

22.01.2021 - Կոնվերս Բանկում ամփոփել են "Դարձիր Ձմեռ պապ" նախագիծը, որի շրջանակում Բանկը, աշխատակիցներն ու հաճախորդները Ձմեռ պապ են դարձել Ադրբեջանի վերահսկողությանը անցած բնակավայրերից, ինչպես նաեւ զոհվածների 60 երեխայի համար՝ կատարելով նրանց ամանորյա ցանկությունները եւ հրաշք պարգեւելով նրանց:

Կոնվերս Բանկը կաջակցի երկու երեխայի մասնակցությանը"Վիրտուալ TUMO ամառային ճամբար"-ին

Կոնվերս Բանկը կաջակցի երկու երեխայի մասնակցությանը"Վիրտուալ TUMO ամառային ճամբար"-ին

23.07.2020 - Մեկնարկել է "Վիրտուալ TUMO ամառային ճամբար 2020" ծրագիրը՝ սահմանամերձ գյուղերի 88 պատանիների մասնակցությամբ: Ճամբարին երեխաների անվճար մասնակցությունը հնարավոր է դարձել նաև Կոնվերս Բանկի աջակցությամբ:

Էօրնեկեան դպրոցի շրջանավարտները կրթաթոշակներ են ստացել

Էօրնեկեան դպրոցի շրջանավարտները կրթաթոշակներ են ստացել

22.06.2020 - Կոնվերս Բանկի ներկայացուցիչները Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցի շրջանավարտներին են փոխանցել նրանց ուսման տարիներին կուտակված կրթաթոշակները։ Կրթաթոշակները դպրոցի սաներին են տրվում Էդուարդո Էռնեկյանի և նրա կողմից Հայաստանում կառավարվող ընկերությունների՝ այդ թվում Բանկի կողմից, տարեկան կտրվածքով։ Կուտակված դրամագլուխը աշակերտները ստանում են դպրոցն ավարտելիս՝ Կոնվերս Բանկի վճարային քարտերով: Ընդհանուր առմամբ, 2019-2020թթ ուստարվա 45 շրջանավարտի կտրվի ավելի քան 17,000 ԱՄՆ դոլարի կրթաթոշակ, որը նրանք կարող են օգտագործել տարբեր՝ այդ թվում կրթության, մասնագիտական ունակությունների զարգացման նպատակով։ Նախագծի մեկնարկից ի վեր կրթաթոշակ է ստացել դպրոցի ավելի քան 180 շրջանավարտ։

Երկրորդ ինքնաթիռը Հայաստան է տեղափոխել բժշկական պարագաներ, սարքավորումներ

Երկրորդ ինքնաթիռը Հայաստան է տեղափոխել բժշկական պարագաներ, սարքավորումներ

14.04.2020 - Ապրիլի 15-ին հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Խմբաքանակը ձեռք է բերվել Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների` Կոնվերս Բանկ ՓԲԸ, Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ, Կարաս Վայնս, և այլ դոնորների կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով: Հայաստան են բերվելավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական հագուստ, 24 000 բժշկական դիմակ,20 000 KN95 պաշտպանիչ դիմակ, 101 հեռահար ջերմաչափ,բժշկական գործիքներ,բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար: Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ: